Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Աջակցում են չեխ մասնագետները

Աջակցում են չեխ մասնագետները

Նախարարի հետ նրանք քննարկեցին վերակառուցվող մասնաշենքի, ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակակից ծառայության ստեղծման և վերազինման հետ կապված առանձին հարցեր։

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հունվարին Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի և Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։ Այն կնպաստի Հայաստանում արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտների զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի մեր մասնագետների վերապատրաստման համար:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց  Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի հրավերով Երևան այցելած  Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պետր Ցետկովսկուն և նույն ինստիտուտի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար դոկտոր Անտոնին Վիտեկին: Նրանք արդեն եղել էին Արյունաբանական մեր կենտրոնում, տեղում ծանոթացել ոլորտի զարգացման ծրագրերին։

Նախարարի հետ նրանք քննարկեցին վերակառուցվող մասնաշենքի, ոսկրածուծի փոխպատվաստման ժամանակակից ծառայության ստեղծման և վերազինման հետ կապված առանձին հարցեր։

Եվրոպայում լավագույն համարում ունեցող կլինիկայի չեխ մասնագետները պատրաստակամություն հայտնեցին համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում փոխպատվաստման բաժամունքի գործարկմանը։ Պետր Ցետկովսկին միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց կլինիկայում կկազմակերպեն 10 բուժաշխատողի վերապատրաստումը:

Կարևորելով չեխ գործընկերների աջակցությունը, նախարարը հույս հայտնեց, որ նրանք կաջակցեն ներկայացված ծրագրի հստակեցման և շտկման հարցում:

Մեր մասնագետներին առաջարկեց մինչ  Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բաժանմունքի կազմակեպումը մանրամասն ուսումնասիրել փոխպատվաստման ծրագրի եվրոպական և մասնավորապես չեխական փորձը։ Միաժամանակ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հայ-չեխական փոխհամագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերին։ 

Սկզբնաղբյուր. moh.am
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ